Архив

Posts Tagged ‘Հայաստան’

Ազգագրական երգի երեկո Նարեկացիում

22 сентября, 2010 1 комментарий

Մի օր նստեցին իրար հետ «Հայրենապաշտ» ՀԿ-ն, «Նարեկացի» արվեստի միությունն ու «Սասուն» ազգագրական համույթը և մտածեցին, թե ո՞նց անեն, որ հայկական հրաշք ազգագրական երգերը երիտասարդները սովորելու և լսելու հնարավորություն ունենան:
Եվ այսպես.

Սովորում ենք երգել հայերեն: Առաջին հանդիպումը նվիրված է ռազմահայրենասիրական երգերին: Կներկայացվի ռազմահայրենասիրական երգերի պատմությունը, կլինեն կատարումներ:
Եթե առաջին հանդիպումը լավ անցնի ու պարզվի, որ ազգագրական երգ սովորել ու լսել ցանկացողներ կան, ապա միջոցառումը կդառնա ամենամսյա, ինչպես որ ազգագրական պարի վերաբերյալ Գ. Գինոսյանի միջոցառումները:
Մասնակիցներին բաժանվելու են ռազմահայրենասիրական երգերի ձայնագրություններ: Միջոցառումն ի հարկե անվճար է:

PS. Խնդրում եմ տարածել այս հայտարարությունը:

Թալինցի«Հայրենապաշտ» ՀԿԱրշակ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Рубрики:Без рубрики Метки: , , , , ,

What is your favorite country ? Who will win Eurovision 2010 ?

22 февраля, 2010 7 комментариев
  • Armenia (55%, 295 Votes)
  • Turkey (8%, 41 Votes)
  • Cyprus (7%, 35 Votes)
  • Malta (3%, 15 Votes)
  • Ukraine (3%, 14 Votes)
  • Spain (2%, 12 Votes)
  • Greece (2%, 12 Votes)
  • Netherlands (2%, 12 Votes)
  • Moldova (2%, 11 Votes)
  • Poland (1%, 8 Votes)
  • Russia (1%, 8 Votes)
  • Azerbaijan (1%, 7 Votes)
  • Romania (1%, 6 Votes)
  • Denmark (1%, 5 Votes)
  • Finland (1%, 5 Votes)
  • Sweeden (1%, 4 Votes)
  • Portugal (1%, 4 Votes)
  • FYR Macedonia (1%, 4 Votes)
  • Albania (1%, 4 Votes)
  • Slovakia (1%, 3 Votes)
  • Norway (1%, 3 Votes)
  • Serbia (1%, 3 Votes)
  • Latvia (1%, 3 Votes)
  • Bulgaria (1%, 3 Votes)
  • Estonia (0%, 2 Votes)
  • Lithuania (0%, 2 Votes)
  • Switzerland (0%, 2 Votes)
  • Ireland (0%, 2 Votes)
  • Iceland (0%, 2 Votes)
  • France (0%, 2 Votes)
  • Israel (0%, 2 Votes)
  • Belgium (0%, 1 Votes)
  • Croatia (0%, 1 Votes)
  • Bosnia & Herzegovina (0%, 1 Votes)
  • United Kingdom (0%, 0 Votes)
  • Belarus (0%, 0 Votes)
  • Slovenia (0%, 0 Votes)
  • Montenegro (0%, 0 Votes)
  • Germany (0%, 0 Votes)
  • Hungary (0%, 0 Votes)
  • Czech Republic (0%, 0 Votes)
  • Andorra (1%, 0 Votes)

Total Voters: 534

22.02.2010

http://www.eurovision-2010.com/pollsarchive/

Рубрики:Без рубрики Метки: , , , ,

Ջա՜ն, հայ շախմատիստներ ջա՜ն

28 октября, 2009 2 комментария

Շախմատի 17-րդ Եվրոպայի թիմային առաջնությունում սկզբունքային  Հայաստան-Ադրբեջան խաղը հենց նոր ավարտվեց 2,5-1,5 հաշվով։
Ջա՜ն, ԳԱՓՈ ջա՜ն (Գաբրիել Սարգսյանը հաղթեց Գադիր Հուսեյնովին, մնացած պարտյաները ավարտվեցին ոչ-ոքի).
ՇՆՈՐՀԱՎՈՐ…ՇՆՈՐՀԱՎՈՐ….ՇՆՈՐՀԱՎՈՐ…

Рубрики:Без рубрики Метки: , ,

Արձանագրությունների առաջին պտուղները

 

Հայ-թուրքական արձանագրությունները պաշտպանողները մերժում էին  բոլոր այն զգուշացումները, որ դրանք բացասաբար կանադրադառնան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Ավելին, ես, ի թիվս այլոց,  կանխատեսում էի, որ բացասական հետեւանքներ կլինեն նաեւ այն երկրներում, որտեղ ցեղասպանությունն արդեն ճանաչված է: Ցավոք սրտի ես ճիշտ էի: Խոսենք օրինակներով:

          Կանադան, այն սակավ երկրներից է, որը եւ’ խորհրդարանի (2002թ., 2004թ.) եւ’ կառավարության մակարդակներով (2006թ.) ճանաչել է հայոց ցեղասպանությունը: Հետեւաբար, 2004թ.-ից հետո իրեն հարգող եւ ոչ մի լրատվամիջոց չէր տպագրում կամ հեռարձակում Հայոց ցեղասպանությունը ժխտող որեւէ հոդված կամ հաղորդում: Ավելին, երբ 2006թ. փետրվարին, ի պատասխան Embassy magazine ազդեցիկ հանդեսում իմ հրաժեշտի հարցազրույցում Հայոց ցեղասպանության հիշատակման, Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանները բողոքեցին, հանդեսի խմբագրությունն առանց մեր միջամտության գրեց, որ »ցեղասպանության եղելությունը չի կարող վիճարկվել, քանի որ այն կասկածի չի ենթարկվում«: Հստակ եւ միանշանակ:

          Տեսնենք ի՞նչ ունենք հիմա: Արձանագրությունները ստորագրելուց ընդամենը տասն օր  հետո նույն հիշատակածս Embassy magazine-ը (21 հոկտեմբերի 2009թ.) Գույնե Դըյերի (Gwynne Dyer) հեղինակությամբ տպագրում է հոդված, որտեղ նշում է. »հայաստանցի հայերը գործարքի մեջ են մտել« (the Armenians back home have made a deal, »ստեղծելու համատեղ պատմական հանձնաժողով` որոշելու համար թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել 1915թ.-ին«: (create a joint historical commission to determine what actually happened in 1915).  Հեղինակն իր հոդվածը միանշանակորեն եզրափակում է, որ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ »ցեղասպանություն չէր« (It was not a genocide).  Եվ սա Հայոց ցեղասպանությունը ճանաչած Կանադայում: Մենք, փողոցի լեզվով ասած, գցել ենք Կանադային եւ նա մեզ չի ներելու: Գցողներին չեն ներում, անգամ միջպետական հարաբերություններում:

            Հիմա հերթական կանխատեսում: Այն բանից հետո, երբ արձանագրությունները  կվավերացվեն [աստված չանի], այսինքն մենք օրենքի ուժով կասկածի կենթարկենք Հայոց ցեղասպանությունը (խնդրեմ ձեր առարկությունները պահել կանադական դատարանների համար) կանադական դատարանները կլցվեն »պատիվն ու արժանապատվությունն արատավորղ« նախկինում կատարված հայտարարությունների դեմ հայցադիմումներով:  Չէ՞ որ մենք թուրքական պետությանը, հետեւաբար նաեւ Կանադայի քաղաքացի թուրքերի անունը, արատավորել ենք`  նրանց զրպարտել ենք դեռեւս ապացուցման կարիք ունեցող  եւ ենթահանձնաժողովի կողմից քննվելիք հանցանքի (ցեղասպանության) մեջ:

            Քանի որ Կանադայի դատական համակարգը բարոյական վնասի դիմաց նախատեսում է դրամական հատուցում,  ուստի առաջարկում եմ ՀՀ հաջորդ տարվա բյուջեի մեջ առանձնացնել մի քանի հարյուր միլիոն դոլար (ոչ պակաս)` բարոյական վնասների դիմաց հատուցումներ կատարելու համար: Ի վերջո հայցադիմումների վերջնահաշիվն մեզ են դեմ տալու:

 
Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար

21 հոկտեմբերի 2009թ.

Рубрики:Без рубрики Метки: , , ,

Հայաստան եւ Թուրքիա

 Այստեղ ներկայացվում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության իրագործման ժամանակացույցը եւ տարրերը, որոնք տրամադրել են Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:

Մանրամասները այստեղ
Рубрики:Без рубрики Метки: , , ,

ՄԱՂԹԱՆՔ ԱՂԵՐՍԱՆԱՑ ՎԱՍՆ ԿԵՆԱՑ ԵՒ ԶՕՐՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՐՀԻՍ ՀԱՅՈՑ

Աստուած անեղ, հզօր և սքանչելագործ, որ յամենայնի գթած ես և բարերար, որ ոչ երբէք թողուս ի ձեռանէ քումմէ զայնոսիկ, ոյք հաւատով և սրբութեամբ պաշտեն զքեզ ի բոլոր սրտէ և ի բովանդակ զօրութենէ հոգւոյ և մտաց, որ արարեր զմեզ լինել որդիս Հայաստանեայցս ազգի և տէր տեղւոջ դրախտին փափկութեան և ժառանգս աւանդին լուսոյ և կենսուսոյց օրինաց…***

Նալբանդյանը «վաճառում» է պատմությո՞ւնը

19 сентября, 2009 4 комментария

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ գիշերը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական հայտարարությունը, որով նա կրկին հայ-թուրքական սահմանի բացումը կապել էր ղարաբաղյան հարցի կարգավորման հետ: Էրդողանը սուր արտահայտություն էր թույլ տվել նաեւ հայկական Սփյուռքի հասցեին:

Էդվարդ Նալբանդյան, ՀՀ արտգործնախարար. "Եթե ժամանակակից Թուրքիայի իշխանությունները պատրաստ չեն այսօր ընդունելու Օսմանյան Կայսրությունում իրականացված Ցեղասպանության փաստը, ապա առնվազն պարտավոր են հարգալից լինել Ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց զավակների հանդեպ":

Փաստորեն եզակի դեպք, երբ Հայաստանի պաշտոնյան խոսում է ոչ թե Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին, այլ հարցը դարձնում առեւտրի առարկա:

Рубрики:Без рубрики Метки: , , ,

Հայ Ազգայնականների Համախմբումը ՀՀ իշխանություններից

Հայտարարություն

ԱՄՆ Սպիտակ տան հրապարակած եւ զանգվածային լրատվամիջոցներով տարածված, արցախյան հիմնահարցի այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները», որոնց իբրեւ թե համաձայնել են ՀՀ իշխանությունները, հիմնովին անընդունելի են թե’ իբրեւ առանձին կետերով եւ թե’ ընդհանուր վերցրած:

Նախ հստակեցնենք` «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները», որոնք ավելի քան 1,5 տասնամյակ գտնվում են հայկական զինուժի վերահսկողության ներքո, վերադարձման երբեւէ ենթակա չեն եւ չեն էլ կարող լինել սկզբունքորեն, քանի որ դրանք հայոց հայրենիքի անբաժան մասն են: Ո’չ ՀՀ այսօրվա ու վաղվա իշխանությունները, ո’չ ՀՀ հասարակությունը եւ ո’չ իսկ համայն աշխարհի այսօրվա ու վաղվա հայությունն իրավունք չունի հայոց հայրենիքի թեկուզ մեկ թիզ հող օտարելու (դեռ ազատագրելիք շա~տ հողեր ունենք): Դա պարզապես դավաճանություն է հայոց ոգուն, հայոց պատմությանը, հայոց ներկային ու գալիքին, իսկ դավաճանների անողոք եւ արդար պատիժը մեր (եւ ոչ միայն մեր) պատմությունը շա~տ վաղուց է սահմանել:

Հիմնովին անընդունելի են նաեւ մնացյալ 5 կետերը, մասնավորաբար վերջինը, որտեղ խոսվում է ինչ-որ «անվտանգության միջազգային երաշխիքների» մասին: Հայոց պետության, նաեւ համայն հայության անվտանգության միակ եւ անփոխարինելի երաշխիքը հայոց հավաքական ներուժն է, եւ, առաջին հերթին, հայկական զինուժը, որը ծանրագույն ու դաժան ազատամարտում փայլուն հաղթանակներ կերտեց` ազատագրելով հայրենիքի ընդամենը մի փոքր մասը, եւ որը ցանկանում են մեզանից հետ խլել սկուտեղի վրա` անվտանգության իրական երաշխիք հանդիսացող հողի փոխարեն մեզ մատուցելով «անվտանգության միջազգային երաշխիքներ», որոնց արժեքը շատ լավ գիտենք համաշխարհային ոչ վաղ անցյալի պատմությունից: Իսկ եթե դա այդպես է, ինչո՞ւ Թուրքիան դուրս չի գալիս Կիպրոսի հյուսիսի գրաված տարածքից` համաձայնելով թուրքական զինուժը փոխարինել երեւակայական «միջազգային երաշխիքներով»…

Հայոց հայրենիքի ողջ տարածքում պետք է լինի միայն եւ միայն հայկակա’ն գերիշխանություն: Խորհուրդ կտայինք մեզ այսպես կոչված «խաղաղապահ ուժերով» եւ «միջազգային երաշխիքներով» բթացնելու քաղաքականություն վարող պետություններին` մեկընդմիշտ հրաժարվել իրենց այս դավադրական գործունեությունից, քանի որ դրանք հայ ժողովուրդը ո’չ այսօր, ո’չ էլ վաղը չի ընդունելու: Իսկ եթե փորձեն մեզ դրանք բռնի պարտադրել, ապա անկանխատեսելի հետեւանքների ամբողջական պատասխանատվությունն ընկնում է հենց իրենց վրա:

ՀՀ իշխանություններից պահանջում ենք` անհապաղ դուրս գալ բանակցային գործընթացից եւ մտածել միայն ազատագրված տարածքները վերաբնակեցնելու մասին, իսկ եթե դա չեն կարող անել ու դիմակայել միջազգային ճնշումներին, ապա հրաժարական տան անմիջապես եւ երկրում կազմակերպեն իսկակա’ն ընտրություններ, որոնց արդյունքում, վստահ ենք, պետության ղեկը կստանձնեն իսկակա’ն ազգայնական ուժերը, որոնք եւ կփորձեն լուծել մեր պետության առջեւ ծառացած բազմապիսի հարցերը, այդ թվում` արցախյան հիմնահարցը:

Ո’չ պարտվողականությանը: Մենք միայն կողջունենք ՀՀ այն իշխանությանը, որի դիրքորոշումները չեն հակասում հայության ազգային կենսական ու բնական շահերին, ու նեցուկ կկանգնենք նրան մեր բոլոր հնարավորություններով:

Հայ Ազգայնականների Համախմբում

Рубрики:Без рубрики Метки: , , , ,

Кто станет победителем Евровидения 2009? (The winner of ESC 2009)

Проголосуй за Армению и передай своим друзьям))

http://eurovis.ru/poll/

Рубрики:Без рубрики Метки: , , , ,