Архив

Archive for Сентябрь 2009

ԵՊՀ 90-ամյակ

30 сентября, 2009 3 комментария

Ս/թ. հոկտեմբերի 3-ին ժամը 18։00-ին Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  տեղի կունենա ԵՊՀ 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։
Վարդանանքցիները գիտեն, թե որտեղից վերցնեն հրավիրատոմսեր…

Рубрики:Без рубрики Метки: , ,

«Եռաբլուր» գրքի շնորհանդես 28.09.09

25 сентября, 2009 2 комментария
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

   Սույն թվականի սեպտեմբերի 28-ին ժամը 13։15—ին ԵՊՀ  Հայ բանասիրության  մասնաշենքի 2-րդ հարկում մեծ շուքով նշվելու է գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի «Եռաբլուր» գրքի շնորհանդեսը։

Рубрики:Без рубрики Метки: , , , ,

Շնորհավոր 18 ամեա Հայաստանի Հանրապետության:

Շնորհավորում եմ համայն հայ ժողովրդին մեր երկրի անկախության կապակցությամբ, այն պատմական հզոր փաստի մասին, որը մեզ պիտի մղե նորանոր հաղթանակների, նորանոր ազգային մեծ նվաճումների:
Շնորհավոր 18 ամեա Հայաստանի Հանրապետության:

Рубрики:Без рубрики Метки: , , ,

Նալբանդյանը «վաճառում» է պատմությո՞ւնը

19 сентября, 2009 4 комментария

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ գիշերը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական հայտարարությունը, որով նա կրկին հայ-թուրքական սահմանի բացումը կապել էր ղարաբաղյան հարցի կարգավորման հետ: Էրդողանը սուր արտահայտություն էր թույլ տվել նաեւ հայկական Սփյուռքի հասցեին:

Էդվարդ Նալբանդյան, ՀՀ արտգործնախարար. "Եթե ժամանակակից Թուրքիայի իշխանությունները պատրաստ չեն այսօր ընդունելու Օսմանյան Կայսրությունում իրականացված Ցեղասպանության փաստը, ապա առնվազն պարտավոր են հարգալից լինել Ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց զավակների հանդեպ":

Փաստորեն եզակի դեպք, երբ Հայաստանի պաշտոնյան խոսում է ոչ թե Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին, այլ հարցը դարձնում առեւտրի առարկա:

Рубрики:Без рубрики Метки: , , ,

День астрономии в Армении

8 января 2009 года, на заседании правительства Армении, было решено объявить 18 сентября Днем астрономии.

Дата была выбрана неслучайно. Именно в этот день в 1908 году в Тифлисе родился академик Виктор Амбарцумян — выдающийся армянский ученый, основатель теоретической астрофизики, Национальный Герой Армении.

Дважды герой Социалистического Труда, дважды лауреат Сталинской премии и Государственной премии РФ, Виктор Амбарцумян работал в области физики звезд и туманностей, звездной астрономии и динамики звездных систем, космогонии звезд и галактик. Среди его многочисленных научных достижений — теория рассеяния света в мутных средах, звездные ассоциации и эволюция звезд, физика звездных оболочек и внегалактическая астрономия.

Именем академика Амбарцумяна названа малая планета, а также Бюраканская обсерватория в Армении, основателем которой являлся великий ученый. Виктор Амбарцумян скончался в августе 1996 года, похоронен в Бюракане, недалеко от башни большого телескопа.

Источник calend.ru

Рубрики:Без рубрики Метки: , ,

Երեկ լրացավ 17 տարի առաջ զոհված համալսարանական ազատամարտիկներից մեկի` Վարդան Հովհաննիսյանի մահվան տ

12 сентября, 2009 3 комментария

Համալսարանական ազատամարտիկի հիշատակի օրը ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի սաներն անցկացրին ակումբի ավանդույթներին համահունչ:

Ակումբականների օրը սկսվեց Երեւանի թիվ 142 միջն. դպրոցում, որտեղ սովորել էր ազատամարտիկը: «Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակում ակումբի ներկայացուցիչները հանդիպեցին դպրոցի աշակերտներին, եղան Վարդանի դասարանում:

Վարդանի հիշատակին նվիրված օրը շարունակվեց ԵՊՀ-ում. հերոսի անունը կրող լսարանում Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներին հյուրընկալվեցին ոչ միայն ակումբի ներկայացուցիչները, այլեւ Վարդանի մարտական ընկերներն ու հարազատները:

«Հայերս սիրում ենք ասել, թե Նապոլեոնը, շատ այլ հայտնի մարդիկ հայ են, ու տարված ազգային սնապարծությամբ` մոռանում ենք մեր կողքին ապրող հերոսներին: Ժամանակն է, որ ազգային սնապարծությունը փոխարինենք ազգային գոյությամբ եւ նպատակասլաց մտածողությամբ»,- ասաց «Արծիվ» մահապարտների գումարտակի գլխավոր համակարգող Աստվածատուր Պետրոսյանը:

Յուրօրինակ դասին ներկա էր նաեւ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: «Ես հպարտ եմ, որ կռված տղաների մի մասն այստեղ է: Մենք փորձում ենք մեր զգացողությունները ձեզ փոխանցել, որպեսզի հավատաք, որ ձեր մեջ էլ կան վարդաններ: Կան եւ կլինեն, սակայն ցանկանում եմ, որ կռվելու առիթ չունենաք, այլ խաղաղության մեջ ապրեք ու զարգացնեք մեր երկիրը»,-ասաց նա:

Հյուրերի թվում էր նաեւ գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը: Նա «Վարդանանքին» եւ Կոմադոսին նվիրեց իր վերջին գիրքը` «Հաղթազենները», որտեղ մանրամասն պատմել է նաեւ Վարդան Հովհաննիսյանի մասին:

Ուսանողներին իր խոսքն ասաց նաեւ Վարդանի հայրը` Նասլետ Հովհաննիսյանը: «Լավ սովորեք, որ կարողանաք ինքներդ ձեզ բացահայտել: Լավ սովորեք ու միշտ մեկդ մյուսի թիկունք կանգնեք, որովհետե հենց ընկերական առօրյա հարաբերություններն են հաճախ դառնում ամուր ու միասնական պետության հիմքը»:

Վարդան Հովհաննիսյանի հիշատակի օր, սեպտեմբերի 11

   Սեպտեմբերի 11-ին ժամը 9։00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմացից ավտոբուսով կգնանք թիվ 142 դպրոց «Դասը վարում են համալսարանականները» ծրագիրն հերթական անգամ իրականացնելու համար, այդ դպրոցում է սովորել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի զոհված ուսանող Մահապարտների «Արծիվ ջոկատի» ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանը։ 11։30-ին դպրոցից կգնանք Եռաբլուր՝ Վարդանի շիրիմին այցելելու, այնուհետև Եռաբլուրից 13։15-ին կուղևորվենք ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ Վարդան Հովհաննիսյանի անվան լսարանում նրան նվիրված միջոցառմանը մասնակցելու։ Այս միջոցառմանը մասնակցում են Վարդանի ծնողները, Արկադի Տեր-Թադևոսյանը, դասախոսները, մարտական ընկերները, համակուրսեցիները և Վարդանանքցիները…