Архив

Archive for Июль 2009

Սպասում

21 июля, 2009 2 комментария

Երկար ժամանակ ա Ջավախքում չեմ եղել, անհամբեր սպասում եմ երբ ա այս երկար գիշերը ավարտվելու (այս ուշ ժամին նույնիսկ քունս չի տանում)։ Կարոտել եմ բոլոր հարազատներիս ու վաղ (արդեն այսօր) կտեսնեմ նրանց…

Рубрики:Без рубрики Метки: , ,

«Непобедимая армия Азербайджана»

 http://ahousekeeper.livejournal.com/497507.html

Азербайджанские масс-медия взяли на вооружение новый тезис для армянской аудитории: «Поймите, что сейчас существует новая азербайджанская армия, которая не чета разрозненным партизанским отрядам азербайджанских героев. Это новая армия, с которой вы пока не знакомы.»

Оставив в стороне явную ложь про «партизанские отряды азербайджанских батыров», во-первых, хочу напомнить о героической азербайджанской армии образца 1993-94 гг., в частности, сюжет Невзорова из передачи 600 секунд, про подвиги азербайджанского элитного Геранбойского батальона

Շնորհավոր «Հայրենապաշտ» ՀԿ-ին.

  Շնորհավորում եմ «Հայրենապաշտ» հայրենասիրական , երիտասարդական հասարակական կազմակերպությանը livejournal-ում բլոգ ստեղծելու կապակցությամբ։ Ահա այդ բլոգը  

Рубрики:Без рубрики Метки: , , , ,

Уничтожение Геранбойского батальона (видео, YouTube)

20 июля, 2009 1 комментарий

 Уничтожение Геранбойского батальона (видео, YouTube) — SEE

Рубрики:Без рубрики Метки: , , , , , , ,

Համահունչ ներկա իրավիճակին

17 июля, 2009 2 комментария

   Խրիմյան Հայրիկն ասաց. «Այդ հոդվածը (մադրիդյան զռթ ու զիբիլը) հայերի գլխին փորձանք պիտի դառնա»։  Հետագայում Ֆ. Նանսենը բացականչեց. «Վա՜յ հայ ժողովրդին, որ մտավ եվրոպական քաղաքականության մեջ։ Հայ ազգի համար շահեկան կլիներ, եթե իր անունը եվրոպական ոչ մի դիվանագետի շուրթերին չլիներ»։

  Բեռլինում հայկական պատվիրակությունը հարկադրված էր հանդես գալ ոչ թե մարտիկի, այլ մուրողի դերում։ Այդ նկատի ունենալով էր, որ  Բիսմարկը Խրիմյանին ասաց, որ որևէ քաղաքական իրավունք պահանջելու համար կոնգրեսին պետք է ներկայանալ ոչ թե որպես հաշտվողական մուրացող, այլ այնպես, ինչպես Չեռնոգորիայի ներկայացուցիչը՝ հաղթական սրով։ 


(ընդգծումները իմն են)
Рубрики:Без рубрики Метки: , ,

Հայ Ազգայնականների Համախմբումը ՀՀ իշխանություններից

Հայտարարություն

ԱՄՆ Սպիտակ տան հրապարակած եւ զանգվածային լրատվամիջոցներով տարածված, արցախյան հիմնահարցի այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները», որոնց իբրեւ թե համաձայնել են ՀՀ իշխանությունները, հիմնովին անընդունելի են թե’ իբրեւ առանձին կետերով եւ թե’ ընդհանուր վերցրած:

Նախ հստակեցնենք` «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները», որոնք ավելի քան 1,5 տասնամյակ գտնվում են հայկական զինուժի վերահսկողության ներքո, վերադարձման երբեւէ ենթակա չեն եւ չեն էլ կարող լինել սկզբունքորեն, քանի որ դրանք հայոց հայրենիքի անբաժան մասն են: Ո’չ ՀՀ այսօրվա ու վաղվա իշխանությունները, ո’չ ՀՀ հասարակությունը եւ ո’չ իսկ համայն աշխարհի այսօրվա ու վաղվա հայությունն իրավունք չունի հայոց հայրենիքի թեկուզ մեկ թիզ հող օտարելու (դեռ ազատագրելիք շա~տ հողեր ունենք): Դա պարզապես դավաճանություն է հայոց ոգուն, հայոց պատմությանը, հայոց ներկային ու գալիքին, իսկ դավաճանների անողոք եւ արդար պատիժը մեր (եւ ոչ միայն մեր) պատմությունը շա~տ վաղուց է սահմանել:

Հիմնովին անընդունելի են նաեւ մնացյալ 5 կետերը, մասնավորաբար վերջինը, որտեղ խոսվում է ինչ-որ «անվտանգության միջազգային երաշխիքների» մասին: Հայոց պետության, նաեւ համայն հայության անվտանգության միակ եւ անփոխարինելի երաշխիքը հայոց հավաքական ներուժն է, եւ, առաջին հերթին, հայկական զինուժը, որը ծանրագույն ու դաժան ազատամարտում փայլուն հաղթանակներ կերտեց` ազատագրելով հայրենիքի ընդամենը մի փոքր մասը, եւ որը ցանկանում են մեզանից հետ խլել սկուտեղի վրա` անվտանգության իրական երաշխիք հանդիսացող հողի փոխարեն մեզ մատուցելով «անվտանգության միջազգային երաշխիքներ», որոնց արժեքը շատ լավ գիտենք համաշխարհային ոչ վաղ անցյալի պատմությունից: Իսկ եթե դա այդպես է, ինչո՞ւ Թուրքիան դուրս չի գալիս Կիպրոսի հյուսիսի գրաված տարածքից` համաձայնելով թուրքական զինուժը փոխարինել երեւակայական «միջազգային երաշխիքներով»…

Հայոց հայրենիքի ողջ տարածքում պետք է լինի միայն եւ միայն հայկակա’ն գերիշխանություն: Խորհուրդ կտայինք մեզ այսպես կոչված «խաղաղապահ ուժերով» եւ «միջազգային երաշխիքներով» բթացնելու քաղաքականություն վարող պետություններին` մեկընդմիշտ հրաժարվել իրենց այս դավադրական գործունեությունից, քանի որ դրանք հայ ժողովուրդը ո’չ այսօր, ո’չ էլ վաղը չի ընդունելու: Իսկ եթե փորձեն մեզ դրանք բռնի պարտադրել, ապա անկանխատեսելի հետեւանքների ամբողջական պատասխանատվությունն ընկնում է հենց իրենց վրա:

ՀՀ իշխանություններից պահանջում ենք` անհապաղ դուրս գալ բանակցային գործընթացից եւ մտածել միայն ազատագրված տարածքները վերաբնակեցնելու մասին, իսկ եթե դա չեն կարող անել ու դիմակայել միջազգային ճնշումներին, ապա հրաժարական տան անմիջապես եւ երկրում կազմակերպեն իսկակա’ն ընտրություններ, որոնց արդյունքում, վստահ ենք, պետության ղեկը կստանձնեն իսկակա’ն ազգայնական ուժերը, որոնք եւ կփորձեն լուծել մեր պետության առջեւ ծառացած բազմապիսի հարցերը, այդ թվում` արցախյան հիմնահարցը:

Ո’չ պարտվողականությանը: Մենք միայն կողջունենք ՀՀ այն իշխանությանը, որի դիրքորոշումները չեն հակասում հայության ազգային կենսական ու բնական շահերին, ու նեցուկ կկանգնենք նրան մեր բոլոր հնարավորություններով:

Հայ Ազգայնականների Համախմբում

Рубрики:Без рубрики Метки: , , , ,

Միանում եմ…

ՄԻ ԽՈՒՄԲ ՀԱՅ ԲԼՈԳԳԵՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրների ղեկավարների՝ Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ արված հայտարարության մեջ վերջապես բացահայտվեց այսպես կոչված Մադրիդյան հիմնարար սկզբունքների էությունը։

Մենք գտնում ենք, որ այդ սկզբունքները կործանարար են Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի համար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս կազմող, ԼՂՀ ու ՀՀ անվտանգության միակ իրական, այլ ոչ թղթե երաշխիք հանդիսացող տարածքի հանձնումը, այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձն Արցախ, ինչպես նաև հայկական զինված ուժերից զատ Արցախի տարածքում որևէ այլ զինված ուժի տեղակայումը խորապես հակասում են հայ ժողովրդի շահերին, խարխլում են երկրի պաշտպանական համակարգը և վտանգում Հայոց պետականության ապագան։

Մենք խստորեն դատապարտում ենք՝

— Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Մադրիդյան սկզբունքները գաղտնի պահելու փաստը
— հայ պաշտոնյաների կողմից մեր ազգային շահերին հակասող սկզբունքների շուրջ բանակցություններին շարունակական մասնակցությունը
— Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հուլիսի 11-ին արված հայտարարությունը, որով վերջինս ողջունում է ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների վերոհիշյալ բացահայտ հակահայկական հայտարարությունը

Պահանջում ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից՝

— անհապաղ պաշտոնանկ անել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին
— դադարեցնել մասնակցությունը ՀՀ և Արցախի համար կործանարար հետևանքներով հղի բանակցություններին
— զերծ մնալ ակնհայտորեն հակահայկական փաստաթղթերը ստորագրելուց
— այսուհետ գործել միմիայն հանուն Հայոց պետականության շահերի և հայ ժողովրդին բնորոշ արիությամբ

= = = = =

Վաղը՝ հուլիսի 14-ին, ժամը 11:00 «Արմատ» մամուլի ակումբում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ժամանակ մեր անունից կխոսեն և հայտարարության տեքստը կներկայացնեն`

Վարուժան Գեղամյան, թուրքագետ, Բերձորի բնակիչ [info]varujeans
Արսեն Կարապետյան, ճարտարապետ [info]dabavog
Արթուր Ավթանդիլյան, քաղաքագետ [info]ditaket
Հայկ Բալանյան [info]infernoarm

«Արմատ» ակումբը գտնվում է Մամուլի շենքում (Արշակունյաց 2), 3-րդ հարկ

Բոլոր նրանք, ովքեր համաձայն են հայտարարության տեքստի հետ, միացե´ք, տարածե´ք։

Рубрики:Без рубрики Метки: , , , , ,

Մարդ կա…

Рубрики:Без рубрики Метки: ,

Մհեր Մկրտչյան

4 июля, 2009 1 комментарий

Մհեր Մուշեղի Մկրտչյանը (Հուլիսի 4, 1930 — Դեկտեմբեր 29, 1993) — նշանավոր հայ դերասան է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու։

Կենսագրություն

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։

Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թթ-ին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։

1953 թ․-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն,սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։

1959 թ․-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտորմը երկինք») դերերում։

Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբեր 29-ին

Рубрики:Без рубрики Метки: , ,

ԵՊՀ «Վարդանանք» ակումբ, նորություն

    Սիրով տեղեկացնում տեղեկացնում եմ Ձեզ, որ ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ի կայքում ավելացվել են նոր բաժիններ՝ MP3 երգեր և Տեսանյութեր (այս բաժինները անընդհատ թարմացվելու են)։ Հետաքրքրությունները դեռ առջևում են… 

Հարգանքներով՝ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբ։

Рубрики:Без рубрики Метки: , , , , , ,