Архив

Archive for Июнь 2009

У меня появился новый LiveJournal Messenger

Включил себе LiveJournal Messenger. Вот мой Windows Live ID: arsh_allall@livejournal.com. Подключайтесь тоже и давайте общаться.

Рубрики:Без рубрики Метки:

google-ի մերը…

19 июня, 2009 2 комментария

 Ջղայնացրեց մի փաստ. google MAP-ի մեջ, երբ ուսումանսիրում ես Արցախը, նկատում ես այն, որ ամբողջ Արցախը ընդգրկված է Ադրբեջանի կազմում (ուրիշ տեղեր գոնե առանձնացվում է ԼՂԻՄ-ը) ու առաջինը աչքի է ընկնում Ստեփանակերտը  Խանկենդի անվանումով, մյուսներին էլ չեմ անդրադառնում։

Նորից ու նորից՝  google-ի մերը…

Рубрики:Без рубрики Метки: , , , ,

«մեր մտքերը բազմազան են, էներգիան` անսպառ…»



Արմինե Հարությունյան

    Հարազրույց «Հայրենապաշտ» հայրենասիրական երիտասարդական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Մարտին Մովսիսյանի հետ


   -Ե՞րբ եւ ու՞մ կողմից է հիմնադրվել կազմակերպությունը: Եվ ինչու՞ հատկապես «Հայրենապաշտ»:
   -«Հայրենապաշտ» հայրենասիրական երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից իրավաբանական անձի վկայական է ստացել 2008 թվականի մայիսի 13-ին: «Հայրենապաշտ» ՀԵՀԿ-ի հիմնադիր անդամներն են Մարտին Մովսիսյանը, Արմեն Գրիգորյանը, Էդվարդ Կարապետյանը, Արշակ Ծառուկյանը, Ահարոն Կարապետյանը, Թամարա Խոյեցյանը, Լուսինե Ծառուկյանը եւ Յանա Շախրամանյանը: «Հայրենապաշտ» բառն իր մեջ պարունակում է երկու հիմնական խորհուրդ. հայրենիքի պաշտպան եւ հայրենիքի պաշտամունք: Երկու խորհուրդները սերտորեն կապված են միմյանց եւ ներառված են այս բառում:
   -Ի՞նչ գաղափարախոսություն է հետապնդում կազմակերպությունը:
   -Մենք ընդունում եւ փորձում ենք մեր մեջ կրել բոլոր այն գաղափարախոսությունները, որոնք միտված են մեր ազգի բարօրությանը ու պետականության հզորացմանը: Մենք մեծարում եւ սրբացնում ենք հայ ազգի համար անձնազոհ անհատներին ու մարտիկներին: Հայրենապաշտ լինել նշանակում է լինել նաեւ բարեպաշտ ու օրինապաշտ: Դույզն ինչ վտանգի դեպքում հայ երիտասարդը պարտավոր է կանգնել բանակի` իր եղբայրների կողքին: Հարգանքի արժանի չէ այն երիտասարդը, ով պատրաստ չէ պաշտպանել իր հայրենիքն ու ընտանիքը: Մենք մեր առօրյա կյանքում պետք է փորձենք մեր ներդրումն ունենալ պետականության հզորացման գործում: Եթե հայ ժողովրդի մեջ հայրենանվեր մարդիկ մեծամասնություն կազմեն, ապա մեր ապագան կլինի պայծառ ու լուսավոր:
   -Կա՞ր, արդյոք, նման կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտությունը:
   -Այո´, ինչքան շատ լինեն հայրենասեր ու հայրենանվեր առողջ ուժեր, այնքան ամուր ու ապահով կլինի մեր երկրի թիկունքը: Մենք` բոլորս, պետք է հասկանանք` կապ չունի, թե որ կազմակերպությունը կամ կուսակցությունն ենք ներկայացնում, ազգային շահը պետք է միշտ վեր դասենք թե´ կուսակցական, թե´ անձնական բոլոր տեսակի շահերից:
  Կազմակերպությունը հարու՞մ է իշխանական կամ ընդդիմադիր որեւէ կուսակցության կամ գաղափարախոսության:
   -Ո´չ… Մենք հարգում եւ ընդունում ենք բոլոր հայրենասեր ու հայրենանվեր գործիչներին եւ կառույցներին: Մեզ համար միեւնույն է, թե նրանք ո՞ր կուսակցությունն են ներկայացնում, եւ համարում ենք, որ թե´ իշխանությունը, թե´ ընդդիմությունը մեզ են ներկայացնում: Ինչպես նշեցինք նախորդ պատասխանում, գաղափարախոսկան առումով մենք սահմանափակ դիրքորոշում չունենք: Գրեթե բոլոր կուսակցությունների գաղափարախոսությունները թղթի վրա լավ են նայվում, կարեւորն այն է, որ նրանք կյանքում էլ հետեւեն իրենց գաղափարներին եւ կատարեն խոստումները: Ինչեւէ, մենք լավատես ենք:
  
-Ի՞նչ գործունեություն է իրականացրել կազմակերպությունը մինչեւ օրս:
   -Բազմաբնույթ եւ ընդարձակ: Օրինակ` բարեգործական. այցելություն Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, որն իրականացվեց Արագածոտնի մարզի ԵՄԿԿ ՊՈԱԿ-ի հետ համատեղ: Այցելության ժամանակ երեխաներին բազմաթիվ նվերներ հանձնեցինք: Ռազմահայրենասիրական եւ բնապահպանական, օրինակ` ծառատունկ եւ տարածքի բարեկարգում «Արծվի թեւ» հուշակոթողը եզերող տարածքում /հուշարձանը նվիրված է Վանի հերոսամարտին եւ գտնվում է Արագածոտնի մարզում/, որն իրականացրեցինք ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության  ակումբի հետ համատեղ: Մայրաքաղաքում եւ մի քանի մարզերում փակցրել ենք մոտ 2000 թռուցիկներ` «Ճանաչենք ազգային հերոսներին» եւ «Հայրենաշունչ պատգամներ» խորագրով եւ հայրենանվեր բովանդակությամբ: Վերջերս լույս տեսան զոհված ազատամարտիկների նկարներով մեր առաջին օրացույցները, «Նրանք մեզ հետ են» խորագրով…… Պաշտպանության նախարարության եւ Հայաստանի ուսանողական ֆորումի հետ համատեղ մայիսի 5-ին ու 6-ին իրականացրեցինք միջոցառում՝ նվիրված Եռատոնին: Միջոցառման ընթացքում խորհրդանշական 9 մարզաձեւերում, տարբեր բուհերի ուսանողներ մրցեցին Հայոց բանակի կուրսանտների հետ: Հաղթողներին պարգեւատրեց անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մենք նշեցինք մեր իրականացրած միջոցառումների մի մասը միայն: Մենք կրկնակի ենք հպարտանում մեր իրականացրած միջոցառումներով, քանի որ դրանք իրակնացվում են զուտ մեր միջոցներով եւ մեր ակտիվ անդամների ու գաղափարական ընկերների տրամադրած միջոցների հաշվին: Այս ընթացքում խորքային աշխատանք է տարվել նաեւ նոր գիտելիքների ձեռք բերման, փորձի փոխանակման, ոգեղեն արժեքներ կրելու եւ դրանք տարածելու գործում: Մեր անդամներն ակտիվորեն իրենց դրսեւորում են նաեւ կազմակերպությունից դուրս եւ հասանելի տարածքում գրեթե բաց չեն թողնում որեւէ միջոցառում կամ նախաձեռնություն, որ կարող է փոքր-ինչ հետաքրքրել հայ երիտասարդին, հայ մարդուն:
   -Առաջիկայում ի՞նչ ծրագրեր են նախատեսված:
   -Մենք նախընտրում ենք խոսել գործերով: Միայն նշենք, որ «Հայրենապաշտ» ՀԵՀԿ-ն բաց է համագործակցությունների համար: Մեր մտքերը բազմազան են, էներգիան` անսպառ, մնացածը ցույց կտա ժամանակը:

Աղբյուր՝ http://pakagic.am/?_s=20&newsDate=2009-06-02