Архив

Archive for Ноябрь 2008

ARMENIA CHAMPION!

Հայեր միացե´ք, միացե´ք հայեր…

Рубрики:Без рубрики Метки:

ARMENIA CHAMPION!

25-Nov-2008 38th World Chess Olympiad. ARMENIA CHAMPION

Շնորհավորում ենք ՄԵՐ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ և ողջ ՀԱՅ ազգին Դրեզդենում շախմատի համաշխարհային օլիմպիադայում ՓԱՅԼՈՒՆ հաղրանակի առթիվ։

Рубрики:Без рубрики Метки:

«Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամները խորհրդարանում

Նոյեմբերի 21-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեցին Երեւանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Ողջունելով ուսանողներին, Արմեն Աշոտյանը բարձր գնահատեց «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի առաքելությունը, նրանց գաղափարները որակելով ազնիվ եւ կարեւոր, քանի որ, ըստ նրա, ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակը, նրանց վերաբերյալ հիշողությունները մասամբ մոռացության են մատնվել, հասարակությունն էլ խաղաղության տարիներին մեծամասամբ կորցնում է զգոնությունը, պատասխանատվությունը ազգի լավագույն զավակների նկատմամբ, ովքեր պայքարել են պետության եւ հասարակության ապագայի համար:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրեց հանձնաժողովի կազմը, նրա գործունեության ոլորտները, ապա տեղի ունեցավ անկեղծ հարցուպատասխան, որոնք առնչվում էին ոչ միայն հանձնաժողովի ոլորտներին:

Պատասխանելով «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի հարցին, պարոն Աշոտյանը նշեց, որ կառավարության հետ համատեղ օրինագիծ է մշակվում երիտասարդության մասին, որը հավանաբար արդեն 2010 թվականին ընդունված կլինի եւ կօգնի լուծել երիտասարդներին հուզող շատ խնդիրներ:

Հանդիպման ընթացքում արծարծված հարցերի լայն շրջանակը ներառում էր նաեւ զինապարտությանը, հայկական հեռուստաեթերը ողողած սերիալներին ու գովազդին վերաբերյալ խնդիրներ: Պարոն Աշոտյանը ասաց, որ դեկտեմբերի 12-ին հանձնաժողովը այդ թեմայով անցկացնելու է խորհրդարանական լսումներ, որտեղ կներկայացվի նաեւ օրենսդրական նախաձեռնություն:

Վերցված է http://www.parliament.am/news.php?do=view&ID=3057&cat_id=2&day=21&month=11&year=2008&lang=arm կայքից

Рубрики:Без рубрики Метки:

АРМЯНСКИЕ ШАХМАТИСТКИ РАЗГРОМИЛИ АЗЕРБАЙДЖАНСКУЮ СБОРНУЮ

Армянские шахматистки уверенно победили в матче со Сборной Азербайджана. Как сообщает информационный центр газеты армян России «Еркрамас», играется еще одна партия, но счет в матче уже 3:0 в пользу Сборной Армении. Третью победу в матче своей команде принесла Нелли Агинян, поддержав успех Лилит Галоян и Элины Даниелян.

Рубрики:Без рубрики Метки:

СБОРНАЯ АРМЕНИИ РАЗГРОМИЛА СБОРНУЮ ФРАНЦИИ

Мужская Сборная Армении одержала уверенную победу в матче восьмого тура Всемирной шахматной олимпиады в Дрездене над Сборной Франции. Как сообщает информационный центр газеты армян России «Еркрамас», матч завершился с разгромным счетом 3,5:0,5. Победы в своих партиях одержали Владимир Акопян, Габриел Саркисян и Тигран Петросян, а Левон Аронян завершил матч в ничью.

Рубрики:Без рубрики Метки:

СБОРНАЯ АРМЕНИИ УВЕРЕННО ЛИДИРУЕТ НА ВСЕМИРНОЙ ШАХМАТНОЙ ОЛИМПИАДЕ

Победа Габриела Саркисяна над Александром Грищуком на третьей доске в центральном матче седьмого тура Всемирной шахматной олимпиады в Дрездене, определила исход матча Армения — Россия . Как сообщает информационный центр газеты армян России «Еркрамас», Сборная Армении одержала очень важную победу со счетом 2,5:1,5 и, набрав тринадцать очков, единолично возглавила турнирную таблицу.

Վերցված է http://yerkramas.org/ կայքից
Рубрики:Без рубрики Метки:

СБОРНАЯ АРМЕНИЯ ПОБЕДИЛА СБОРНУЮ АЗЕРБАЙДЖАНА НА ВСЕМИРНОЙ ШАХМАТНОЙ ОЛИМПИАДЕ

На Всемирной шахматной олимпиаде в Дрездене мужская Сборная Армении одержала очередную победу. Как сообщает информационный центр газеты армян России «Еркрамас», в центральном матче шестого тура армянские шахматисты победили в принципиальном матче с командой Азербайджана со счетом 2,5:1,5. Успех команде принесла победа Владимира Акопяна над Шахрияром Мамедьяровым. В остальных партиях были зафиксированы ничейные результаты.
Таким образом, после шестого тура мужская Сборная Армении, набрав 11 очков, вне зависимости от исхода других партий тура, продолжает возглавлять турнирную таблицу.

Վերցված է http://yerkramas.org/news/2008-11-19-2079 կայքից

Рубрики:Без рубрики Метки:

Грузии надо напомнить и объяснить, с чего началась борьба армян Арцаха

19 ноября, 2008 3 комментария

Грузии надо напомнить и объяснить, с чего началась борьба армян Арцаха, надо сказать, что Азербайджан в это время запрещал им говорить на армянском языке, преподавать в школах историю Армении. Об этом в Ереване в ходе круглого стола «Антиармянская политика Грузии» заявил председатель общественной организации по охране культурно-исторических памятников Армении (RAA) Самвел Карапетян. «Грузины грабят и присваивают наше культурное наследие настолько, насколько у них хватает сил. Армянская сторона оставляет эти памятники без внимания и, фактически, у грузин развязаны руки. По факту присвоения каждого памятника культуры Министерство культуры Армении обязано обращаться в Европейский суд по правам человека. Я несколько раз обращался по этому поводу в МИД, но ничего не добился», — подчеркнул Карапетян.

По его данным, присвоением армянских церквей занимаются даже духовные лидеры Грузии, оскверняя при этом свои собственные могилы. «Если священнослужитель Грузинской Православной Церкви (ГПЦ) отец Тариэл Сикинчелашвили может снять каменные плиты с грузинских могил, почему мы удивляемся отношению к армянским церквям. Мы в тупике, и было бы наивно ждать от грузин уважения к нашим памятникам», — отметил он. Причина обострения ситуации с церковью Cв. Норашен в Тбилиси, по мнению историка, кроется и в том, что армянская община Грузии несколько утеряла национальное самосознание, а также в отсутствии поддержки со стороны Армении.

http://forum.openarmenia.com/index.php?s=a82497a2854fd101828ef14696775ec4&showtopic=20582

Рубрики:Без рубрики Метки:

ԵՊՀ «Վարդանանք»՝ ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱԿԱՆՆԵՐԸ

Այսօր (15 նոյեմբերի 2008թ) ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբն իր պարբերաբար կրկնվող «Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակներում այցելել էր Արմավիր քաղաքի ՎԱՐԴԱՆ ԲԱԽՇՅԱՆԻ անվան թիվ 2 դպրոց։ ՎԱՐԴԱՆ ԲԱԽՇՅԱՆԸ այն զոհված ուսանող ազատամարտիկներից մեկն է, ով զոհվել է Արցախյան հերոսամարտում հանուն մեզ և մեր հայրենիքի։ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի գլխավոր խնդիրներից է ուսանողության (երիտասարդության) շրջանակներում վառ պահել այդ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը, ինչպես նաև սերմանել հայրենասիրություն հասարակության մեջ։ Նման միջոցառումները, ինչպես արդեն նշեցի, ունեն պարբերաբար կրկնվող բնույթ.այցելում են նաև մնացած բոլոր զոհված ուսանող ազատամարտիկների դպրոցները։ Ինչպես հուշում է ծրագրի անվանումը, ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողներ մեկ դասաժամ (45 րոպե) դաս էին անցկացնում բոլոր դասարաններում։ Գլխավոր թեման հայրենասիրությունն ու ռազմահայրենասիրական դաստիարակությունն էր։ Ի դեպ, ՎԱՐԴԱՆԱՆՔՑԻՆԵՐԻ հետ էր նաև «Վարդանանքի» գլխավոր խորհրդական, Արցախյան հերոսամարտի լեգենդներից, Շուշիի ազատագրման գլխավոր հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (նույն ինքը ԿԱՄԱՆԴՈՍԸ)։ Աշակերտների համար դա պատմական միջադեպ էր. ԿԱՄԱՆԴՈՍԻ մասին կարդացել էին պատմության դասագրքերում, սակայն այսօր բախտ էր վիճակվել նաև հանդիպել նրա հետ։ Ուսանողները շատ ուրախ էին իրենց ընձեռնված հնարավորության համար, քանի որ այս օրը ուսումնական էր ոչ միայն աշակերտների, այլ նաև հենց դասը վարող ուսանողների համար։

Рубрики:Без рубрики Метки:

Թուրք նախարարը բացահայտ արդարացրել է ցեղասպանությունը

Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գոնուլը նոյեմբերի 10-ին հանդես է եկել դարասկզբի Հայոց Ցեղասպանությունը արդարացնող կոչով: Գոնուլը խոսել է ներկայիս Թուրքիայի հանրապետության և դրա ձեռքբերումների մասին` անդրադառնալով այդ համատեքստում հայերին և հույներին` որպես ազգային փոքրամասնությունների:

«Ես կասկածում եմ, որ եթե Էգեյան ծովի ափերին բնակվող հույներն ու արևելյան շրջաններում բնակվող հայերը շարունակեին մնալ Թուրքիայում, մենք ներկայիս հզորությունը կունենայինք»,-ասել է Գոնուլն ու որպես ասվածի արդարացում` շեշտել իրենց երկրի էթնիկական կազմը: Թուրք պաշտոնյան համոզված է, որ Թուրքիայում այսօր բոլոր ազգերն ու ցեղերը համերաշխ են ապրում, իսկ նախորդ դարակսզբին նրանց խանգարում էին հայերն ու հույները:
Թուրքը, սակայն, մոռացել է կամ հատուկ չի նշել, որ հայերն ու հույները ներկայիս Թուրքիայի տարածքում ոչ թե ազգային փոքրամասնություններ էին, այլ այդ տարածքների իրական տերերը: Թուրքիան այսօր զբաղեցնում է արևմուտքից` Հունաստանի տարածքի մեծ մասը, իսկ արևելքից` Հայաստանի տարածքի 9/10-րդ մասը:
Վեջդի Գոնուլն իր քարոզչությամբ փորձել է, սակայն, սիրաշահել հույներին և ասել է, որ 1923թ. Թուրքիայի և Հունաստանի միջև կնքված պայմանագրով երկու կողմերից բնակչության ներգաղթ է եղել` պայմանով, որ հույն բնակչությունը կապրի մյուս խմբերի հետ հավասար իրավունքներով և պարտականություններով:
Չնայած թուրք պատմաբաններն ու քաղաքագետները Գոնուլին քննադատելու իմիտացիա են ստեղծել և արդեն երկու օր ասում են, թե վերջինս չպետք է նման նման միտք արտահայտեր, սակայն թուրք նախարարը նոյեմբերի 11-ին լրագրողների ներկայությամբ վերահաստատել է իր խոսքերը:
Գոնուլը սեփական հասարակությանը նաև ասել է, որ պետք է արժանին մատուցել 20-րդ դարասկզբի Թուրքիայի ղեկավարությանը` Թալեաթին, Էնվերին ու մյուս ոճրագործներին` բնականաբար, Հայոց Ցեղասպանությունը կազմակերպելու համար: Այսպիսի քայլերով, կարելի է եզրակացնել, որ թուրք իշխանություններն անցնում են տակտիկական հերթական քայլի` հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու համար:

Թուրքական հասարակությանը եթե մինչ օրս մատուցվում էր այն սուտը, թե ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, ընդհակառակը` հայերն են թուրքերին կոտորել, ապա այսօր արդեն նույն թուրքական հասարակությունն ուտում է մեկ այլ սուտ, որով արդարացվում է կատարված ոճրագործությունը: Եվ արդարացվում է այն հիմնավորմամբ, որ հայերը եղել են նվաստ ու ոչ նորմալ ազգ: Թուրքիայում խաղաղ ու համերաշխ պետություն ստեղծելու համար էլ 1915-ից առաջ, այդ ընթացքում և դրանից հետո իրագործվել է հայերի բնաջնջում: Մի խոսքով` «պետք էր` կոտորել ենք» մտքով է կերակրվում այսօրվա թուրքը, իսկ դրա հետևանքները կարող են հերթական ցեղասպանությունից ավելի վատ լինել, եթե հայկական հասարակությունը չգիտակցի վտանգի լրջությունը:

Վերցված է http://www.natnews.info/index.php?news=883 կայքից
Рубрики:Без рубрики Метки: