Архив

Archive for Октябрь 2008

Թամեր Աքչամի հրապարակածը…

«Документы архивов Османской империи ясно свидетельствуют о намерении правительства Турции полностью уничтожить христианское население Анатолии».

Такое мнение выразил турецкий историк, профессор университета «Кларк» Танер Акчам.

«Недавно я издал в Турции еще одну книгу под названием «Армянский вопрос решен: политика по отношению к армянам в годы Первой Мировой войны», материалы этого труда основаны на документах Османской империи», — сообщил он.

По словам историка, главный тезис книги — доступные для изучения документы Османской империи, хранящиеся в Османском архиве и Стамбуле, ясно свидетельствуют о том, что в ходе Первой Мировой войны, партия Единения и Прогресса развивала и применяла планы, ставившие целью полное уничтожение армянского народа.

«Рассказывая об этом, я опровергаю распространенные в научном мире утверждения о том, что материалы из архива Османской империи противоречат архивам Германии, Австро-Венгрии, Америки и других стран, и что материалы архивов этих стран представляют разноречивую информацию.

Такое представление неверно — по сути, никакого противоречия между этими материалами нет. Данные архивов этих стран дополняют друг друга и объясняют одно и то же историческое явление с разных точек зрения.

В то время главной целью Османского правительства было уничтожение христианского населения в Анатолии, и документы архивов Османской империи ясно свидетельствуют об этом», — резюмировал Т.Акчам
Գրեք այն կարևոր սխալի (կամ սխալների) մասին, որը թույլ է տվել հեղինակը այս հոդվածում

Վերցված է http://www.day.az/news/armenia/134596.html կայքից
Рубрики:Без рубрики Метки:

Indesit-ը Արցախն ու Նախիջևանը չի համարում ադրբեջանական –ԹԱՐՄԱՑՎԱԾ

21 октября, 2008 3 комментария

Կենցաղային տեխնիկա արտադրող Indesit ընկերությունն իր պաշտոնական կայքում Ադրբեջանի քարտեզից դուրս է ներկայացրել Արցախն ու Նախիջևանը: «Ադրբեջան» խորագիրը կրող բաժնում Արցախը սպիտակով է ներկված ու առանձնացված է Ադրբեջանից, իսկ Նախիջանն ընդհանրապես բացակայում է:

Այս մասին «Նացիոնալը» գրել էր և կոչ արել մեր հայրենակիցներին` նամակներով շնորհակալություն ու զորակցություն հայտնել Indesit-ին:
Մենք նշել էինք նաև, որ ադրբեջանական կողմը ևս լայնամասշտապ արշավ է կազմակերպել կենցաղային տեխնիկա արտադրող համաշխարհային կազմակերպության դեմ: Եվ ահա, արդեն մեկ ժամ առաջ ադրբեջանցիները մեզանից առաջ ընկան:

Indesit ընկերությունն իր պաշտոնական կայքում հանել է Ադրբեջանի քարտեզն ընդհանրապես: Նախատեսվում է, որ հնարավորինս շուտ կփոխվի քարտեզը և նրանում կլինի ոչ միայն Նախիջևանը, այլև Արցախն ու ազատագրված տարածքները:
Մի քանի ժամում Indesit-ին նամակներ էր հղել 900 ադրբեջանցի, իսկ ահա հայկական կողմի տեղեկատվություն չկա:

Ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է, որ մենք հերթական անգամ պարտվեցինք ադրբեջանցիներից տեղեկատվական պատերազմում: Մենք չկարողացանք անգամ պահպանել այն, ինչ օտարներն արել էին մեր օգտին: Մենք չկարողացանք նաև գոնե շնորհակալություն հայտնել Indesit-ին:
Հարց է առաջանում, իսկ ի՞նչ կարող ենք մենք: Նստել և սպասել` ինչպես են հաջողությունների հասնում ադրբեջանցինե՞րը:

Վերցված է http://www.natnews.info/index.php?news=658&VivvoSessionId=1e57614048fe000a54356 կայքից

Рубрики:Без рубрики Метки:

Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները ներքաղաքական բնույթ են կրում. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ ներքաղաքական բնույթ են կրում, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Այդ հայտարարությունները նախընտրական քայլ էին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության լուծման հարցերով զբաղվող կազմակերպությունների վրա ազդելու փորձ, որպեսզի դրանց ազդեցության տակ Հայաստանը որոշակի զիջումների գնար»,- ուրբաթ նա ասաց լրագրողներին։

Նախարարը հիշեցրեց, որ գոյություն ունի հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց, որն իրականացվում է երկու երկրների ղեկավարների միջոցով։

«Ես միշտ ասել եմ, որ անհրաժեշտ է գործընթացում ներգրավել նաև ԼՂՀ ղեկավարությանը»,- ընդգծեց նա։

Ընդ որում Օհանյանը հիշեցրեց, որ վերջին աշխարհաքաղաքական իրադարձություններն աշխարհում և Հարավային Կովկասի տարածաշրջանում ցույց տվեցին, որ հակամարտությունների լուծման համար ռազմական ուժի կիրառումը հղի է իրավիճակի բազմաթիվ զարգացումներով։

«ՀՀ ԶՈՒ-ն և ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ են պաշտպանել այն արժեքները, որոնք նվաճվել են մեր նորագույն պատմության ընթացքում»,- հավաստեց նախարարը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

Վերցված է http://ar.newsarmenia.ru/arm1/20081017/41968071.html կայքից

Рубрики:Без рубрики Метки:

Իրաքում զոհվել է 4 թուրք զինծառայող և 5 քուրդ ապստամբ

Հոկտեմբերի 17-ին քրդական ջոկատների և թուրքական զորքերի միջև Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած բախումների հետևանքով 10 մարդ է զոհվել:
Թուրքիայի հրամանատարությունը հայտնում է, որ Իրաքի հյուսիսային սահմանի մոտ փոխհրաձգության արդյունքում զոհվել են չորս զինծառայող և հինգ ապստամբողներ: Իսկ ռազմական ուղղաթիռի կործանման ժամանակ, որը ռազմական գործողությունների գոտի օգնություն էր հասցնում, զոհվել է ևս մեկ զինվոր և 15-ը վիրավորվել են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին թուրքական պարլամենտը երկարաձգել էր Իրաքի հյուսիսում Քուրդիստանի Աշխատավարական կուսկցության դեմ ռազմական գործողությունների երկարացման մասին մանդատը:

Рубрики:Без рубрики Метки:

Մեթյու Փաշան ադրբեջանամետ է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում և նրա տարածքային ամբողջականության մասը կազմի:

Ըստ Բրայզայի` Հայաստանը պետք է հասկանա, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանից անկախ: Համաձայնելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կարծիքին, թե Արցախի խնդրում մի քանի հարց է մնացել լուծելու` Բրայզան շեշտել է, որ ամենից առաջ տարածքային ամբողջականության հարցն է կարևոր: Մնացած հարցերը լուծվում են փոխադարձ զիջումներով:
Թե հայկական կողմի էլ ինչ զիջման մասին է ակնարկել «հարգարժան» ամերիկացին, պարզ չէ: Ինչպե՞ս կարող է զիջում լինել մի երկրի, որը բառացիորեն սպառնում է հայ բնակչության կյանքին: Իր տաքուկ բնակարանում ապրող ամերիկացին դժվար թե հասկանա` ինչ է նշանակում ապրել ադրբեջանցու կամ թուրքի հարևանությամբ: Կամ գուցե և նա հասկանում է դա, բայց ֆինանսական շահն ավելի առաջնային է: Բոլորիս էլ պարզ է, որ Մեթյու Բրայզան ադրբեջանամետ է և հենց սկզբից էլ վարել է հակահայկական քաղաքականություն: Բայց որ մեր ղեկավարները համարժեք կամային դիրքորոշում չեն ցույցաբերում նույնպես փաստ է: Արժի, թերևս, որ Հայաստանը դիմի ԵԱՀԿ ՄԽ և պահանջի` ազատվելու հայերի մոտ իր գեղեցիկ ժպիտով ճամարտակող Մեթյու փաշայից:

Վերցված է http://www.natnews.info/index.php?news=547&VivvoSessionId=241f792948fb5397c58af կայքից

Рубрики:Без рубрики Метки:

Քուրդիստանում ահագնանում է քրիստոնյաների նկատմամբ հալածանքները

Քուրդիստանի կառավարությունը անհանգստացած է Նինեվիյա (Մոսուլ) մարզում քրիստոնյաների նկատմամբ ծավալված ահաբեկչական գործողություններով և այժմ մտադրված է լուրջ քայլեր ձեռնարկել նրանց վիճակը լավացնելու ուղղությամբ:

Հոկտեմբերի 15-ին Քուրդիստանի Ազգային ժողովը արտակարգ նիստ է անցկացրել ` կապված Մոսուլում քրիստոնյաների նկատմամբ ահաբեկչական ակցիաների կտրուկ աճի և քրիստոնյաների զանգվածային Քուրդիստանից գաղթելու հետ:
Քուրդիստանի պարլամենտը մտադիր է որոշում ընդունել փախստականներին օգնություն ցուցաբերելու մասին:

Իրաքյան «Ալ-Շարկ Ալ-Աուսադ» թերթի հոդվածներից մեկում Մոսուլաից գաղթած քրիստոնյաներից մեկի` Յուսուֆ Բենջյամինի կարծիքն է լուսաբանված, որտեղ Նա քննադատում է Բաղդադի իշխանություններին «տարածքը ահաբեկիչներին հանձնելու» համար: Դրա հետ մեկտեղ Յուսուֆ Բենջյամինը բարձր գնահատելով Քուրդիստանի դերը այս հարցում, ասում է, որ Քուրդիստանի կառավարությունը ձեռնարկում է ամեն ինչ քրիստոնյաներին փրկելու և օգնելու համար:

Հիշեցնենք, որ չորս օր առաջ Իրաքի հյուսիսում սունիթական զինյալների կողմից հարձակում է տեղի ունեցել նաև հայ-քրիստոնյաների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Իրաքի քրիստոնյաները ընդհանուր առմամբ չեն մասնակցում միջկրոնական բախումների: Ինչևէ, գրոհայինները բազմիցս եկեղեցիներ են պայթեցրել և նույնիսկ առևանգել են քահանաներին:

Քրիստոնյաների դեմ գործված ահաբեկչությունների ամենամեծ ալիքը տեղի է ունեցել 2004-ի օգոստոսին` միառժամանակ մի քանի եկեղեցիների մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքում Մոսուլում և Բաղդադում 11 մարդ զոհվել էին, իսկ վիրավորները 50-ից ավել էին:

Վերցված է http://www.natnews.info/index.php?news=613&VivvoSessionId=241f792948fb5397c58af կայքից

Рубрики:Без рубрики Метки:

Ադրբեջանը խուճապի է մատնվել

Դա սկսվեց օգոստոսի 7-ի գիշերը: Արդեն ամսի 8-ին Ադրբեջանում հաղթանակի շեփոր հնչեցգ «Վրացիները Ցխենվալը գրավեցին, մենք էլ Ստեփանակերտը կվերցնենք»: Այնուհետև եկան ռուսական զորքերը և ադրբեջանական երազանքը փլվեց:

Այս մասին այսօր պատմեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Հայեցակարգը, թե մենք հարուստ ենք, մենք զինամթերք կգնենք և կգրավենք Ղարաբաղը, փլուզված է: Չեք գրավի: Դա էր հնգօրյա պատերազմի ամբողջ իմաստը»,-ասաց քաղաքագետը:

Նրա կարծիքով Վրաց-Օսական պատերազմը ցույց տվեց, որ ոչ ՆԱՏՕ-ն է հուսալի ընկեր, ոչ էլ Արևմուտքը: Այդ իսկ պատճառով խոսակցություններն այն մասին, թե ուժի կիրառմամբ Ղարաբաղը շուտով վերադարձնելու են, անհավանական են թվում անգամ Ադրբեջանում:

Ինչ վերաբերում է վերջերս շրջանառվող այն լուրերին, թե իբր ազատագրված որոշ տարածքներ Ադրբեջանին են վերադարձնելու Թուրքիայի սահմանը բացելու դիմաց, իսկ Լաչինի տարածքում տեղակայվելու են միջազգային խաղաղապահ զորքերը, Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ նման լուրերն ուղղակի ասեկոսներ են:

«Արտաքին աշխարհը Ղարաբաղյան հարցի լուծման նպատակով սկսած 91 թվականից Հայաստանի վրա պարբերաբար ճնշումներ է գործադրում: Սակայն Հայկական և Արցախյան կառավարությունները միշտ էլ այդ ճնշմանը դիմակայելու ճանապարհը գտել են: Կապրենք կտեսնենք»,-հավելեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Վերցված է http://www.natnews.info/index.php?news=620&VivvoSessionId=241f792948fb5397c58af կայքից

Рубрики:Без рубрики Метки: