Մի օր նստեցին իրար հետ “Հայրենապաշտ” ՀԿ-ն, “Նարեկացի” արվեստի միությունն ու “Սասուն” ազգագրական համույթը և մտածեցին, թե ո՞նց անեն, որ հայկական հրաշք ազգագրական երգերը երիտասարդները սովորելու և լսելու հնարավորություն ունենան:
Եվ այսպես.

Սովորում ենք երգել հայերեն: Առաջին հանդիպումը նվիրված է ռազմահայրենասիրական երգերին: Կներկայացվի ռազմահայրենասիրական երգերի պատմությունը, կլինեն կատարումներ:
Եթե առաջին հանդիպումը լավ անցնի ու պարզվի, որ ազգագրական երգ սովորել ու լսել ցանկացողներ կան, ապա միջոցառումը կդառնա ամենամսյա, ինչպես որ ազգագրական պարի վերաբերյալ Գ. Գինոսյանի միջոցառումները:
Մասնակիցներին բաժանվելու են ռազմահայրենասիրական երգերի ձայնագրություններ: Միջոցառումն ի հարկե անվճար է:
PS. Խնդրում եմ տարածել այս հայտարարությունը:
Թալինցի , «Հայրենապաշտ» ՀԿ , Արշակ

ԵՊՀ Պատմության ֆակուլտետում նախատեսվում է երեք լսարան (218, 219, 313) անվանակոչել Արցախյան ազատամարտում զոհված համալսարանականների անունով։ Այս ծրագիրը համաձայնեցված է ԵՊՀ ռեկտոր պարոն Ա. Սիմոնյանի հետ։
ԼՂՀ Գերագույն խորհրդի 1-ին նախագահ
Արթուր Ասլանի Մկրտչյանի
(1957-1992թթ.)
անվան լսարան
Զոհված ազատամարտիկ
Ռոմա Հրանտի Մկրտչյանի
(1954-1994թթ.)
անվան լսարան
Զոհված ուսանող-ազատամարտիկ
Զաքար Սլավայի Ավանեսյանի
(1970-1992թթ.)
անվան լսարան
Հարգանքներով՝ ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ

Շնորհավոր
բոլոր Վարդանանքցիներին, նրանց բարեկամներին, ընկերներին ու բոլոր համախոհներին http://vardananq.do.am կայքի մեկ ամյակի կապակցությամբ: Այս կայքի բացումն ավելի աշխուժացրեց ակումբի գործնեությունը և նպաստեց նրա բարեկամների ավելացմանը: Կայքը նաև օգնում է կապ հաստատել ակումբի անդամների և համախոհների հետ աշխարհով մեկ: Այն նաև հայրենասիրական բնույթի իմֆորմացիայի մի մեծ աղբյուր է բոլոր հայերի և նրանց բարեկամների համար: Այս մեկ տարում կայք են այցելել ավելի քան 5,5 հազար մարդ, օրեկան միջինում 15 մարդ: Հաջորդ տարում այս թիվը տասնապատկվելու է:
Հետգրություն. Հատուկ շնորհակալություն ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանին և կայքի ադմինիստրատոր Արշակ Ծառուկյանին:
